
Վերջին տարիներին սրտի կաթվածները դարձել են չափազանց տարածված ամբողջ աշխարհում։ Ցավոք, դրանք շարունակում են մնալ մահվան թիվ մեկ պատճառը։ Դրանք հիմնականում առաջանում են սթրեսային կենսակերպի և ոչ առողջ սնվելու հետևանքով։
Սակայն կարելի է կանխել վտանգը՝ փոխելով կենսակերպը՝ սնվել առողջ, նվազեցնել սթրեսը և ամենակարևորը՝ ժամանակին նկատել այն նախանշանները, որոնք մարմինն ուղարկում է սրտի կաթվածից մոտ մեկ ամիս առաջ․
1. Շնչառության դժվարացում
Երբ թոքերը բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում, սրտին նույնպես դժվարանում է արյուն մատակարարելը։ Եթե սկսում եք հաճախակի շնչահեղձվել կամ զգում եք, որ դժվար է խոր շունչ քաշել՝ դիմեք բժշկի։
2. Սառնության և գրիպի նման ախտանշաններ
Շատ մարդիկ սրտի կաթվածից առաջ նկատում են հենց այս՝ մրսածությանը կամ գրիպին նման նշաններ։
3. Ճնշում կամ ցավ կրծքավանդակի շրջանում
Սա ամենավտանգավոր և հստակ ազդանշաններից մեկն է։ Եթե զգում եք կրծքավանդակի ցավ կամ ծանրություն՝ մի՛ անտեսեք, անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ։
4. Թուլություն և անընդհատ հոգնածություն
Երբ զարկերակները նեղանում են, արյան շրջանառությունը խանգարվում է, մկանները չեն ստանում անհրաժեշտ թթվածին։ Եթե հաճախ եք զգում թուլություն՝ հատկապես առանց պատճառի, դա կարող է լինել սրտի հիվանդության նշան։
5. Սառը քրտինք և գլխապտույտ
Արյան վատ շրջանառությունը խանգարում է ուղեղի բնական աշխատանքին։ Եթե հաճախակի ունեք գլխապտույտ կամ անսպասելի քրտնում եք՝ ուշադրություն դարձրեք ձեր սրտի առողջությանը։
6. Քնկոտություն և անընդհատ ծուլություն
Եթե նույնիսկ քնելուց հետո շարունակում եք ձեզ հոգնած զգալ, և դա տևում է օրեր շարունակ, դա կարող է նշանակել, որ սրտին չի հասնում բավարար արյուն։
Կանխարգելումը ամենակարևորն է․
Այս նշանները ժամանակին նկատելը և բժշկի օգնությամբ բուժվելը կարող են զգալիորեն նվազեցնել սրտի կաթվածի վտանգը։