
Ամուսնացած ես, թե ոչ — այս պատմությունը պետք է կարդաս։
Երբ ես այդ երեկո տուն եկա, կինըս ինձ համար ընթրիք էր պատրաստել։ Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի․
— Մի բան կա, որ պիտի ասեմ քեզ։
Նա նստեց, լուռ սկսեց ուտել։ Ես նայում էի նրան ու տեսնում ցավը նրա աչքերում։ Հանկարծ չգիտեի՝ ինչպես սկսեմ խոսքս, բայց ստիպված էի ասել այն, ինչ մտածում էի․
— Ես ուզում եմ բաժանվել։
Նա չզարմացավ, միայն մեղմ հարցրեց․
— Ինչու՞։ Դու տղամարդ չե՞ս։
Այդ գիշեր մենք չխոսեցինք, նա լուռ լաց եղավ։ Նա ուզում էր հասկանալ՝ ինչ է պատահել ինձ։
Պարզապես մեր ամուսնությունը փոխվել էր։ Ես այլևս չէի սիրում նրան։ Իմ սիրտը պատկանում էր ուրիշին՝ Ջոան անունով մի կնոջ։ Բայց ես մեղք էի զգում կնոջս հանդեպ։ Այդ մեղքի զգացումով ես գրեցի բաժանման պայմանագիր․ նրան թողեցի տունը, մեքենան և բիզնեսի 30 տոկոսը։
Նա նայեց թղթին ու նետեց այն։ Տասը տարի իր կյանքից նա նվիրել էր ինձ, իսկ հիմա մենք օտարներ էինք դարձել։ Ես ցավ էի զգում նրա համար, բայց չէի կարող փոխվել։ Ես սիրում էի Ջոանին։
Հանկարծ նա սկսեց բղավել։ Այդ պահին ես ավելի համոզվեցի, որ ուզում եմ բաժանվել։
Հաջորդ օրը տուն վերադարձա, նա նստած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր գրում։ Ես չկերա և գնացի քնելու։ Առավոտյան տեսա՝ նա դեռ գրում է։ Չհետաքրքրվեցի։ Երբ արթնացա, նա ասաց․
— Ուզում եմ, որ այս ամսվա ընթացքում ամեն առավոտ ինձ տանես դեպի մեր սենյակ, ինչպես հարսանիքի օրը։
Ես մտածեցի՝ նա խելքը կորցրել է։ Բայց նա ուներ մեկ պայման․ մեր որդին այդ ամսին քննություններ ուներ, և նա չէր ուզում, որ երեխային վնասեինք մեր վեճերով։ Ես համաձայնվեցի։
Առաջին օրը, երբ նրան ձեռքիս վերցրի՝ տանելու համար, մեզ երկուսիս էլ անհարմար էր։ Մեր որդին հետևից ծափահարում էր ու ասում․
— Հայրս մորը գրկած տանում է։
Նրա խոսքերն ինձ ցավ տվեցին։ Ես քայլեցի մոտ 10 մետր։ Նա աչքերը փակեց ու մեղմ ասաց․
— Մի ասա մեր որդուն մեր բաժանման մասին։
Երկրորդ օրը մենք ավելի հանգիստ էինք։ Նա հենվել էր կրծքիս վրա, և ես զգացի նրա բլուզի բույրը։ Հանկարծ նկատեցի՝ ինչքան էր նա փոխվել։ Աչքերի շուրջն ու մազերի մեջ՝ փոքրիկ մոխրագույն նշաններ… Նա այլևս այն երիտասարդ կինը չէր, ում ես մի ժամանակ սիրել էի։
Չորրորդ օրը ես սկսեցի զգալ ինչ-որ զգացմունքներ նրա հանդեպ։ Դա այն նույն կինը էր, ով ինձ տվեց իր կյանքի տասը տարին։ Հինգերորդ և վեցերորդ օրերին այդ զգացումը խորացավ։ Ես ոչինչ չասացի Ջոանի մասին։
Ամեն օր նրան գրկած տանելը դառնում էր ավելի հեշտ։ Ես կարծես սովորել էի նրա քաշին։ Մի առավոտ նա փորձում էր հագուստ ընտրել, բայց բոլոր զգեստները մեծ էին։ Այդ պահին հասկացա՝ նա շատ նիհարել է։ Այդ պատճառով ես այլևս չէի զգում նրա քաշը։ Եվ այդ պահին ես հասկացա, թե ինչքան ցավ եմ պատճառել նրան։
Նա հանկարծ շոյեց իմ մազերը։ Մեր որդին ներս մտավ ու ասաց․
— Հայրիկ, ժամանակն է մորը տանել։
Նա գրկեց որդուն, իսկ ես փակեցի դեմքս ձեռքերով։ Ես վախենում էի, որ փոխել եմ մտքս։ Երբ նրան գրկած տարա դեպի դուռը, դա ինձ հիշեցրեց մեր հարսանիքի օրը։ Նա մեղմ շոյեց վիզս, ես նրան ավելի ուժեղ գրկեցի։
Վերջին օրը ես նրան պարզապես գրկեցի ու չկարողացա բաց թողնել։ Ես ասացի․
— Չէի հասկանում, որ այսքան ժամանակ կորցրել ենք մեր մերձությունը։
Մեր որդին դպրոցում էր։ Ես գնացի աշխատանքի, բայց ուղիղ չգնացի։ Գնացի Ջոանի մոտ և ասացի․
— Ներիր, բայց ես չեմ ուզում բաժանվել կնոջիցս։
Ջոանը նայեց ինձ ու ասաց․
— Դու հիվա՞նդ ես։
Ես պատասխանեցի․
— Կինս և ես սիրում ենք միմյանց, պարզապես մենք կորցրել էինք կյանքի մանրուքների արժեքը։
Ջոանը լաց եղավ, ապտակեց ինձ և փակեց դուռը։
Ես դուրս եկա, գնացի ծաղկի խանութ։ Գնեցի ծաղիկներ կնոջս համար։ Վաճառողուհին հարցրեց․
— Ինչ գրեմ բացիկին։
Ես ասացի․
— Գրիր. «Կգրկեմ քեզ ամեն առավոտ, մինչև մահը մեզ բաժանի»։
Տուն հասա ծաղիկներով ու ժպիտով։ Վազեցի վերև… բայց երբ բացեցի դուռը՝ կնոջս մահացած տեսա։
Նա քաղցկեղ ուներ։ Ես այնքան զբաղված էի Ջոանով, որ չէի նկատել։ Կինս գիտեր, որ շուտով կմահանա, և այդ պատճառով խնդրել էր մեկ ամիս ժամանակ, որպեսզի մեր որդին չտեսնի մեր բաժանումը։
Նա ցանկացավ, որ որդիս հիշի հորը՝ որպես սիրող ամուսնու։
Կյանքում մանրուքներն են կարևոր՝ ոչ թե տունը, ոչ թե մեքենան կամ փողը։ Դրանք չեն բերում երջանկություն։ Փորձիր պահել քո ամուսնությունը, գուցե այս պատմությունը փրկի մեկ ուրիշի հարաբերությունը։
Միշտ հիշիր՝ մենք չենք հասկանում, թե ինչ ունենք, մինչև այն կորցնում ենք։