
Մի տղամարդ մահացավ սրտի կանգից՝ ամեն օր «Red Bull» խմելու հետևանքով։ Նրա կինը՝ Մեգան Շրիվը, պատմել է, որ ամուսինը օրական խմում էր մինչև երեք բանկա էներգետիկ խմիչք, ինչը, ըստ բժիշկների, հանգեցրել է սրտի աշխատանքի դադարին։
Մեգանը TikTok-ում պատմել է, որ բժիշկները ստիպված էին եղել անել կրծքավանդակի սեղմումներ՝ ամուսնուն փրկելու համար, ինչի հետևանքով նա ստացել էր կողոսկրերի կոտրվածքներ։
Տղամարդը շուրջ 5-6 շաբաթ մնացել է հիվանդանոցում, մինչ բժիշկները հետևել են նրա սրտի աշխատանքին։
Բժիշկները եզրակացրել են, որ նրա սրտի կանգը եղել է ջրազրկման և չափից շատ էներգետիկ խմիչքների օգտագործման հետևանք։
Մեգանի խոսքով՝ ամուսինը օրական խմում էր երկու-երեք Red Bull, իսկ առավոտյան՝ նաև սուրճ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարին, երբ նա կեսգիշերին արթնացրել է կնոջը՝ ասելով․
«Իմ սիրտը շատ արագ է բաբախում, ձեռքերս ու ոտքերս քնացել են, և ես լավ չեմ զգում ինձ։»
Քիչ անց նա ընկել է և կորցրել գիտակցությունը։ Բժիշկները ստիպված են եղել կրծքավանդակի սեղմումներ անել հենց հիվանդասենյակի հատակին, որպեսզի վերականգնեն սրտի բաբախումը։
Բարեբախտաբար, նրանց հաջողվել է նրան փրկել։ Սակայն հետո բժիշկները ասել են, որ պատճառը հավանաբար հենց Red Bull-ն է եղել։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ էներգետիկ խմիչքները կարող են առաջացնել՝
- Սրտի առիթմիա (անկանոն բաբախումներ)
- Սրտի կանգ
- Բարձր ճնշում և տախիկարդիա
Բացի կոֆեինից, Red Bull-ը պարունակում է նաև տաուրին, որը նույնպես ունի խթանիչ հատկություն։
Մասնագետները խորհուրդ են տալիս չանցնել օրական մեկ բանկայից ավելի և խմել շատ ջուր, որպեսզի կանխվի ջրազրկումը։